ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Սեմինարներ՝ ուսանողների համար

Սեմինարներ՝ ուսանողների համար
03.02.2014 | 12:48

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում փետրվարի 1-ին «Բիզնես կրթական, խորհրդատվական կենտրոն» ծրագրի շրջանակներում անցկացվեց ուսանողների համար նախատեսված մասնագիտական սեմինար: Սեմինարի նպատակն էր մասնագետներին ներկայացնել գովազդի արդյունավետության գնահատման ամբողջությամբ նոր ձևաչափ` ապահովելով տեսական, մեթոդական և պրակտիկ-կիրառական գիտելիքներ:
Մասնակիցներին ներկայացվեցին ֆոտոշարքեր, տեսանյութեր և ուսումնասիրություններ, որոնք պատրաստվել են միջազգային ընկերությունների հետ համագործակցության արդյունքում։ Բացի այդ, ներկաները ծանոթացան մարքեթինգի ոլորտի EYE TRACKING նորարար սարքավորումներին և վերջիններիս պրակտիկ կիրառությանը։
Սեմինարը վարեց «Ակադեմիքս Թիմ» ընկերության հիմնադիր և տնօրեն Լիլիթ Ճուղուրյանը։

Դիտվել է՝ 1876

Մեկնաբանություններ